Բաքվում երկար մտորումներից հետո որոշել են «հերքել» Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին բացառապես հերքման համար՝ հետեւելով Դյումայի հերոսի խորհրդին, որը կռիվներ էր սարքում հանուն կռիվների ։
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի մոտ ապագայում կայանալիք հանդիպման մասին տեղեկատվությունը դեռ չի հաստատվել»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ասուլիսի նախօրեին Միրզոյանը հայտարարել էր հանդիպմանը պատրաստ լինելու, այլ ոչ թե դրա նախապատրաստման մասին։
Ավելի վաղ Բաքվում Միրզոյանին «մեղադրել էին» անճշտությունների համար, երբ հայ նախարարն ասել էր, թե «Ադրբեջանը մի քանի օր առաջ պատասխան է ուղարկել», եւ նշել էր, որ խոսքը 15 օրվա մասին է, ոչ թե «մի քանի»։