Շաբաթ օրը երկու օր տևած քննարկումներից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համաձայնության են եկել Սիրիայի հարցում: Այս մասին հաղորդում է Российская Газета-ն: 

«Ես հատկապես շնորհակալ եմ Սերգեյ Լավրովին, որ նրանք շարունակեցին մնալ Ժնևում շատ հարցերի լուծման համար,- սկսել է Քերին և ավելացրել,- Ինչ վերաբերվում է դիվանագիտությանը, ապա նրա համար անհրաժեշտ են գործընկերներին, որպեսզի բանակցություններ վարի: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մենք Ժնևում աշխատում էինք բարի կամքի հիման վրա, որպեսզի հասնենք այն փուլին, որտեղ մենք այժմ գտնվում ենք: Այժմ խաղալու համար ժամանակ չկա: Անհրաժեշտ է, որպեսզի Ասադի ռեժիմը կատարի իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները»:
Ռուսաստանը և ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով համաձայնվել են հնարավորին չափ արագ անել ամեն ինչ սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու համար: Քերին ավելացրել է, որ Դամասկոսը պետք է ներկայացնի քիմիական զենքի ամբողջ ցանկը: Դրանից հետո փորձագետները պետք է ստանան լիակատար հասանելիություն Սիրիայում գտնվող բոլոր օբյեկտները, որտեղ գտնվում են քիմիական զենքը: Այն դեպքում, երբ այս պլանը չկատարվի, ապա ԱՄՆ Սիրիային ռազմական հարված կհասցնի:

Միաժամանակ նա նկատել է, որ Մոսկվան և Վաշինգթոնը արդեն վաղուց համաձայնության են եկել, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով:
«Շատ շուտով մենք կրկին կհանդիպենք պարոն Լավրովի հետ»,- ավելացրել է Քերին:
Խոսքը գնում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին:
«Ընդունած փաստաթղթերը կոնսենսուսային, փոխզիջողական և մասնագիտական են,- իր հերթին հայտարարել է Լավրովը և ավելացրել,- Այսօր ռեկորդային ժամանակահատվածում մենք պատրաստել ենք ռուս-ամերիկյան փոխհամաձայնեցված առաջարկություն է: Դրանց նշանակությունը դժվար է թերագնահատել»:
Ռուս նախարարը նույնպես շնորհակալություն է հայտնել Ջոն Քերիին բանակցային գործընթացին մասնագիտական մոտեցման համար: Լավրովի խոսքերով Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել, որ սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերը պատասխան կտան Սիրիայի տարածքում միջազգային տեսուչների անվտանգության համար:
«Յուրաքանչյուր խախտում պետք է լինեն համոզիչ, միանշանակ ապացուցված լինեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում,- ընդգծել է Լավրովը,- Դամասոկոսի նկատմամբ ուժի օգտագործման մասին խոսք անգամ չի գնում: Մեր համաձայնությունների հաջող կատարումը կօգնի խուսափել ռազմական գործողություններից, որը աղետալի կլիներ ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի համար»:
Լավրովը չի բացառել, որ արդեն հոկտեմբերին կարող է հրավիրվել «Ժնև-2» միջազգային համաժողովը: