Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 41 հազար մարդ։ Սակայն այս ցուցանիշը կարող է աճել, քանի որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Թուրքիայում հաստատվել է 35 418 զոհ: Այս մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 5714 մարդ, վիրավորվել՝ 9949-ը: