Ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից տարհանվել է ՌԴ 47 քաղաքացի։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է Ռուսաստանի Դաշնության՝ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղ եկած քաղաքացիների տարհանում։ Ընդամենը դուրս է բերվել 47 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։ Որտեղ մենք ենք՝ այնտեղ խաղաղությունն է»,- նշվել է ռուս խաղաղապահ զորակազմի թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։
Ինչպես տեղեկացրել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը, ռուս խաղաղապահների զորակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքից ՌԴ քաղաքացիների դուրսբերման գործընթացը։ Իրականացվել է ՌԴ ավելի քան 150 քաղաքացու, որոնց մեջ՝ 29 երեխա, դուրսբերման կազմակերպումը։ Ներկայում շարունակվում են քաղաքացիների դիմումների ընդունման աշխատանքները։