Արգենտինայի առաջնության չորրորդ տուրում «Բոկա Խունիորսը» տանը մրցեց «Պլատենսեի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«Բոկա Խունիորսի» երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին եւ աչքի ընկավ 75-րդ րոպեին։


«Բոկա Խունիորսը» 7 միավորով 7-րդ տեղում է։ Առաջատարը «Լանուսն» է՝ 12 միավոր։