Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիեւում է՝ նրա այցն անվանելով ուկրաինացիներին աջակցության կարեւոր դրսեւորում։

«Ջոզեֆ Բայդեն, ողջունում եմ Կիեւում։ Ձեր այցը բոլոր ուկրաինացիների համար աջակցության չափազանց կարեւոր դրսեւորում է»,- գրել է Զելենսկին իր Telegram-ալիքում։


Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Բայդենը Կիեւում է։