Փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ծիլքար-Սպիտակի ոլորաններ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում և Աշոցքի տարածաշրջանում բուք է։


Բքի պատճառով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: