Բարաք Օբամայի և Իրանի Նխագահ Հասան Ռուհանիի միջև նամակների փոխանակումը հող է նախապատրաստել ՄԱԿ-ում եկող շաբաթ երկու առաջնորդների միջև հավանական հանդիպման համար ,որը կարող է լինել դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ և Իրանի ղեկավարների միջև սկսած 1979 թվականի հեղափոխությունից հետո: Այս մասին հաղորդում է բրիտանական The Giardian պարբերականը: 

Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլիամ Հագը իր հերթին հանդիպում է ունենալու իրանցի գործընկերոջ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ: Այս հանդիպումները լավատեսություն են ստեղծում, որ հունիսին Ռուհանիի՝ Գլազգոյում սովորած քաղաքական գործչի ընտրությունը և հիմնականում պրագմատիկ անձնակազմի նշանակումը կարող է դուռ բացել Իրանի միջուկային ծրագրի 11 տարվա միջազգային առճակատման դիվանագիտական լուծման համար: 

Անգլիայի ԱԳ նախարարությունում մեծ զարմանք առաջացրեց Ռուհանիի հաղորդագրությունը, որի համաձայն նա պատրաստ է հանդիպել Հագին, ինչը անգամ չէր պահանջել Միացյալ Թագավորությունը:
Հագի հանդիպումը Ռուհանիի կամ Զարիֆի հետ կարող է ճանապարհ բացել դիվանագիտական կապերի հաստատման համար, որը ընդհատվել էր սկսած 2011 թվականի նոյեմբերից, երբ բրիտանական դեսպանատունը Թեհրանում հարձակման էր ենթարկվել ամբոխի կողմից:
Կիրակի օրը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Օբաման պարզ էր դարձրել, որ հանարավոր է Իրանի հետ դիվանագիտական կապերի հաստատել ոչ միայն միջուկային ծրագրի, այլ նաև Սիրիայի հարցով: