Սկսվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այցը Թուրքիա։ Վարչապետի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։

Իրակլի Ղարիբաշվիլուն օդանավակայանում դիմավորել են փոխնահանգապետ Մուրաթ Սոյլուն, Անկարայի քաղաքապետի պաշտոնակատար Սերժան Չիգինը, Անկարայի ժանդարմերիայի հրամանատարի տեղակալ Ուղուր Ուրհանը, Թուրքիայի ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարցերի տնօրինության գլխավոր տնօրեն Գոքհան Թուրանը եւ Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան։


Վարչապետը Թուրքիայի Հանրապետություն է մեկնել պատվիրակությամբ։