Երգչուհի Լանա Խաչատրյանն երեկ ամուսնացել է: 

Հարսանիքից ժամեր առաջ Esem.am-ի հետ բացառիկ զրույցում Լանան ասաց, որ իրենք պսակադրվելու են Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ (նշենք, որ Տիգրանն էլ Լևոնի և Սիրուշոյի հաարսանիքի ժամանակ ստանձնել էր խաչեղբոր պարտականությունները), իսկ խաչեղբայր և հարսնաքույր չեն ունենալու:

«Քանի որ ես հարազատ քույր չունեմ, Տիգրանը՝ հարազատ եղբայր, խաչեղբորն ու հարսնաքրոջը պետք է ընտրեինք մեր ընկերներից, սակայն որոշեցինք նրանց համար ավելորդ լարվածություն չստեղծել: Ուզում ենք, որ մեր բոլոր հյուրերն այսօր լիարժեք ուրախանան՝ առանց հատուկ պարտավորվածությունների»,- ասաց Լանան և հավելեց, որ սա միակ շեղումն է եղել հայկական ավանդական հարսանիքից:

Զույգը պահպանել է հարսանեկան ավանդական երթուղին՝ քավորի տուն, հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն, վերջում՝ ռեստորան:) Տիգրանն ու Լանան գերադասել են հարսանեկան պարզ արարողություն ունենալ, քանի որ առաջնային են համարում փոխադարձ վստահությունն ու սերը, ոչ թե ճոխ արարողությունը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, հարսանեկան զգեստի ընտրության հարցում Լանան բծախնդիր չի եղել. «Ես շատ հեշտ եմ ընտրել հարսանեկան զգեստս: Ընտրել եմ փորձածս երկրորդ զգեստը: Հայտնի ոճաբանների հետ էլ չեմ համագործակցել»:

 

Լուսանկարները` esem.am