Սիրիայում սպանվել է «Աբու Յահյա» կեղծանունով Ադրբեջանի քաղաքացի, ով Սիրիայում կռվում էր Բաշար Ասադի զորքերի դեմ չեչեն Աբու Օմարի զորքի կազմում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը, հղում կատարելով ջիհադական խմբերի կայքերին, սեպտեմբերի 13-ին սիրիական Համա քաղաքի մարտերում նա ծանր վիրավորվել է կառավարական զորքերի կողմից ռազմակայանի պաշարման ժամանակ կործանիչի ռմբակոծության արդյունքում: