Արիզոնայի բնակիչներից մեկը, որը հնաոճ գրասեղան է գնել, պահոցում 100-ամյա նամակներ է գտել, որն օգնել է մեկ այլ ընտանիքի իմանալ իր 100-ամյա ընտանեկան պատմության մասին, հայտնում է Fox News-ը։

Արիզոնա նահանգի Գիլբերտ քաղաքից Ջեննա Ֆրանզոյը վերջերս Գուդվիլից 20 դոլար արժողությամբ վինտաժային գրասեղան է գնել, եւ երբ տուն է տարել, այն ընկել է եւ, պարզվել է, մեջը «գաղտնի դարակ» կա։


Դարակում Ֆրանզոյը գտել է պատմական գանձերի պահոց՝ 100 տարվա վաղեմության նամակներ, թերթերի կտորներ, երգեր, սպորտային եւ գյուղատնտեսական հոդվածներ, որոնք, ինչպես պարզվել է, մի ընտանիքի են պատկանել։

Կինը որոշել է, որ կփորձի կապ հաստատել ընտանիքի հետ՝ փաստաթղթերը վերադարձնելու համար, սակայն նրան հայտնի է եղել միայն Մարթա ՄաքՔոլաֆ անունը։

Ֆրանզոյը գտածոյի մասին գրել է Facebook-ում, եւ նրան զանգել է Շիրլի Նայթ անունով մի կին, որը պատմել է, որ ինքը ՄաքՔոլաֆի թոռնուհին է, եւ բոլոր այդ իրերն իրեն են պատկանում։