Լուսադեմին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի և Ղրղզստանի սահմանին: Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկետնրոնը գտնվում է 10 կմ խորության վրա՝ Ալմա-Աթայից 278 կմ հարավ-արևելք:
Սեյսմոլոգների հաղորդմամբ՝ ժամը 03.42-ին նույն շրջանում 5.9 մագինիտուտ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել, որը զգացվել էր նաև Ալմա-Աթայում:
Զոհերի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում: