Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում մահացած հայտնաբերված երիտասարդ աղջիկը եւ տղամարդը մահացել են շմոլ գազի թունավորման հետեւանքով։ Այս մասին  հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Մեքենայի շարժիչը միացված է եղել, ու նախնական վարկածով թունավոր գազ է արտանետվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը:


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել էր երիտասարդ աղջկա եւ տղամարդու դի։ Մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն եւ 18-ամյա Ազատուհի Հ.-ն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 55-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։