Ռուսաստանը Մինսկին մատակարարել է «Իսկանդեր» համալիր՝ դրա համար նախատեսված հրթիռներով, ինչպես նաեւ C-400 զենիթահրթիռային համակարգ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ՍԲ. Բելառուսն այսօր»-ը։
«Տարածաշրջանային ուժերի խմբավորման բելառուսական հատվածը զինելու համար ռուսական կողմը մեզ մատակարարել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ՝ հրթիռների անհրաժեշտ պաշարով։ Փոխանցվել է նաեւ C-400 հեռահար զենիթահրթիռային համակարգը։ Այն, ինչ դուք ուզում էիք, զինվորականները, ստացաք: Սա հզոր զենք է»,- ասել է Լուկաշենկոն։