«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների «շքախմբով» այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթանալու կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը: Քննարկմանը, Փաշինյանի բազմամարդ ուղեկցողներից բացի, մասնակցել է միայն կոմիտեի ղեկավար կազմը: Ինքնին սովորական այս «միջոցառման» հետ կապված, սակայն, հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել «Փաստին»:
Ի մասնավորի, հաշվետվության քննարկումից առաջ բոլոր նրանց, ովքեր պետք է ներկա գտնվեին, զգուշացրել են, որ հեռախոս չպետք է ունենան, նախապես պետք է հանեն գոտիները, ժամացույց չպետք է կրեն: Եթե հեռախոսի պահը դեռ հասկանալի է, ապա գոտիների ու ժամացույցի արգելքը, մեղմ ասած, ապշեցրել է մասնակիցներին: Թե ինչի հետ է կապված այս «պրոտոկոլը», հասկանալի չէ:
Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանն իր վախերի պատճառով անընդհատ նորանոր սահմանափակումներ է պարտադրում իր մասնակցությամբ միջոցառումների համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով, նման «դրեսս-կոդ» է հայտարարվել նաև Քաղաքաշինության կոմիտեում, ուր ևս Փաշինյանն այցելել էր՝ ծանոթանալու հաշվետվությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում