1971 թվականին անհետացած 17-ամյա աղջկա հայրը մահացել է նրա աճյունը հայտնաբերելուց հինգ օր առաջ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Պամելա Ջեքսոնը և նրա լավագույն ընկերուհի Շերի Միլլերը անհետացել են 42 տարի առաջ Հարավային Դակոտա նահանգի Վերմիլիոնի մոտակայքում: Նրանք մեքենայով գնացել են ավարտական երեկոյի ու այլևս չեն վերադարձել։ Դստեր անհետացումից հետո Օսկար Ջեքսոնը պարբերաբար սանրում էր շրջակա բոլոր անտառները, ձորերն ու գետերը՝ փնտրելով նրա մարմինը։ Մոտ կես դար քննիչները չէին կարողանում պարզել, թե ինչ է պատահել այդ օրը երկու դեռահասների հետ։
Ճշմարտությունը բացահայտվեց միայն 2013թ. Այդ տարվա սեպտեմբերի 23-ին մի ձկնորս, որն անցնում էր Բրյուլ Բրուքը, նկատեց ջրից դուրս ցցված անիվները և մեքենայի ժանգոտ հատակը։ Շուտով պարզ դարձավ, որ այս տարիների ընթացքում դստերը փնտրող տղամարդը մահացել է այս իրադարձությունից ընդամենը 120 ժամ առաջ։
Շերիի և Փեմի մնացորդները հայտնաբերվել են առվակի մեջ։ Վթարը տեղի է ունեցել երեկույթի վայրից ընդամենը 100 մետր հեռավորության վրա։ Երբ մեքենան ընկել է առուն, երկու աղջիկներն էլ մահացել են։ Լրագրող Լու Ռագուզը, ով հետաքննության մասին կեսդարյա գիրք է գրել, զրուցել է Փեմի հարազատների հետ, և նրանք ասել են, որ գուցե Օսկարի մահը փրկել է նրան դառը հիասթափությունից։