Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան:

Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եւ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, և, իհարկե, զրնգուն ծիծաղը...

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՜ Վազգեն:


Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ»,-ասվում է հաղորդագրությունում: