Սերբիայի անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը տարավ երրորդ հաղթանակը։ Չորրորդ տուրում նրա մրցակիցն իսրայելցի Իդո Գորշտեյնն էր։ Գաբրիել Սարգսյանը 3,5 միավորով բաժանում է 4-26-րդ տեղերը։

Երեք առաջատարներն են 4-ական միավոր վաստակած ուկրաինացիներ Անտոն Կորոբովն ու Ռուսլան Պոնոմարյովը եւ ադրբեջանցի Էլտաջ Սաֆարլին։


Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունեն 3-ական միավոր վաստակած Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք բաժանում են 27-93-րդ տեղերը։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։