Վրաստանում բողոքի ակցիաները չեն կարող չանհանգստացնել Մոսկվային, Ռուսաստանի համար կարեւոր է, որ սահմանի ամբողջ պարագծով հանգստություն լինի։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դա, այնուամենայնիվ, մեր հարեւան պետությունն է։ Եվ չնայած նրան, որ մենք Վրաստանի հետ որպես այդպիսին հարաբերություններ չունենք, այնուամենայնիվ, իհարկե, իրավիճակն այնտեղ չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը։ Իհարկե, մեզ համար կարեւոր է, որ հանգստություն լինի մեր սահմանի պարագծով»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում մտահոգված են արդյոք Վրաստանում ընթացող բողոքի ակցիաներով։