Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ քաղաքականությունը:
«Դա խնդիր է, եթե դուք չեք պատրաստվում պատժել բռնապետի գլխավորած ահաբեկչական պետությանը, որովհետև նա նավթ է վաճառում Եվրոպային կամ Իրանի դեմ Իսրայելի համար բազաներ ունի: Սա Ալիևին ինքնավստահություն է տալիս իրականացնելու էթնիկ զտումների իր ծրագիրը: Այդ դեպքում Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես՝ Ուկրաինային»,- գրել է Թանկյանը Թվիթերի իր միկրոբլոգում: