Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներին եւ աշակերտներին Կապան տանող ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված եւ Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 քաղաքացիներից 11-ը երեկ գիշեր դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հետ զրույցում փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից։
«Հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 7 երեխա եւ 5 մեծահասակ։ Երեխաների վիճակը բավարար է, մեծահասակներինը՝ ծանր»,- նշեցին մարզպետարանից։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի էր ենթարկվել՝ 5 մետր բարձրությունից ընկնելով ձորը։ Վթարի հետեւանքով զոհվել է 1970 թվականին ծնված Թամարա Դավթյանը, որը դպրոցի դասվարն էր։ Վիրավորվել էր 23 քաղաքացի, որոնցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
Սյունիքում վթարի հետեւանքով մահացածը Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվարն էր․ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ