Երգիչ Անդրեն ու նրա սիրելին՝ Անի Օհանյանը, տեւական ժամանակ է՝ որակվել են, որպես «գեղեցիկ զույգ», եւ շարունակում են մնալ մեդիայի ուշադրության կենտրոնում:
Զույգը երեկ Լոս Անջելեսում ներկա է եղել տեղական միջոցառումներից մեկին, որի ընթացքում Անին, որը հայտնի է «Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանից, Անդրեի հետ կատարել է հայկական հայտնի՝ «Ով, սիրուն, սիրուն» երգը:
Անդրեն իրենց կատարումից մի հատված տեղադրել է ինստագրամյան իր էջում. «Վերջապես սիրտս էլ ազատ չէ»,-ասել է երգիչը:
Երգչի երկրպագուները վաղուց էին քննարկում, որ երգող զույգն անպայման պետք է համատեղ երգով հանդես գա: Նրանց կատարումը երգչի հետեւորդների հավանությանն է արժանացել: Նրանք կրկին շնորհավորել են զույգին ու անսահման երջանկություն մաղթել:
View this post on Instagram