Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Մանվելյանը մեկնարկում 9-0 հաշվով առավելության էր հասել սերբ ըմբիշ Սաբոիչ Լոզոնկի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում 7-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռահիմ Հասանովին: