Ռուսաստանը չի ընդունում Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում այդ դատարանում ՌԴ-ի դեմ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ երկու գործերի դիտարկման հնարավորությանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք ընդունում այդ դատարանը, մենք չենք ընդունում այդ դատարանի իրավազորությունը։ Այսպես էլ դրան վերաբերվում ենք»,- ասել է Պեսկովը։