«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 07.00-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը, ժամը 07.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության, եւ կանխավ շնորհակալություն հայտնում՝ ըմբռնման համար: