Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 16-ին Ալմաթիում հանդիպել է լրագրողների հետ եւ առաջին հերթին խնդրել, որ իրեն քաղաքական հարցեր չտան, տեղեկացնում է 168.am-ը՝ հղում տալով Today.kz-ին:
Պարբերականը նշում է, որ Ազնավուրը զբաղեցնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշոտոնը եւ ղազախստանցի դեսպանի հետ հանդիպել է աշխատանքի բերումով: Ղազախստանում նա առաջին անգամ է, եւ մեկ օր առաջ Ալմաթիում նրան շնորհվել է պարգեւ` համաշխարհային երաժշտության մեջ ունեցած ավանդի համար:
«Ինձ համար հաճելի էր ստանալ այդ պարգեւը: Ես պաշտում եմ ցանկացած մրացանակ եւ այն սնոբների թվին չեմ պատականում, որոնք իրենց կարող են թույլ տալ պարգեւից հրաժարվել»,-ասել է նա:
Պարբերականը հիշեցնում է, որ Ազնավուրը իր կյանքի ընթացքում ավելի քան 1000 երգի հեղինակ է, Time ամսագարի վարկածով ճանաչվել է XXդ. լավագույն էստրադային երգիչ