Խոյ

Մի զբաղվեք այնպիսի գործով, որը այս պահին ձեզ հաճույք չի պատճառում: Փորձեք անել այն, ինչը սիրտը կթելադրի:

Ցուլ

Ցանկացած հարց փորձեք լուծել խաղաղ ճանապարհով, անգամ եթե տեսնեք, որ նյարդերը տեղի են տալիս, ինքնատիրապետումը չկորցնեք:

Երկվորյակ

Այսօր ամեն ինչ ձեզ բարդ կտրվի, անգամ ամենափոքրիկ հարցերը մեծ դժվարությամբ կլուծվեն, բայց դուք պետք է միշտ ուժեղ լինեք:

Խեցգետին

Շատ բազմազբաղ օր է սպասվում: Աշխատավայրում բազմաթիվ հարցեր կկուտակվեն, որոնք հենց դուք պետք է լուծեք:

Առյուծ

Այսօր օրը կսկսեք վատ տրամադրությամբ, մարդկանց հետ շփումը դժվար կտրվի, բայց փորձեք կոնֆլիկտային իրավիճակներ չստեղծել:

Կույս

Գործնական սպասված առաջարկ կստանաք, անպայման համաձայնեք, հնարավոր է՝ 2-րդ այսպիսի առաջարկ չստանաք:

Կշեռք

Այսօր դուք ձեզ մի փոքր հոգնած կզգաք, ոչինչ անելու ցանկություն չեք ունենա: Դեմ մի գնացեք ձեզ և հանգստացեք:

Կարիճ

Գործնական առումով հաջող օր է, բայց նույնը չես ասի անձնական հարաբերություններում: Այդ ասպարեզում որոշակի դժվարություններ կծագեն:

Աղեղնավոր

Այսօր փորձեք չեզոք դիրք գրավել ցանկացած հարցում: Հակառակ դեպքում երկուսի կռիվը կվերածվի նաև ձեր կռվին:

Այծեղջյուր

Դուք ձեր առաջ նպատակ եք դրել և պետք է ամեն ինչ անել դրան հասնելու համար: Ոչնչի առաջ կանգ չառնեք:

Ջրհոս

Այսօր արագ որոշումներ կայացնելու համար հարմար օր չէ: Ցանկացած որոշում կայացնելուց առաջ մի լավ մտածեք:

Ձկներ

Այսօր օրը ձեզ բազում հնարավորություններ կընձեռքի սիրելիի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Եթե անգամ նա չի ցանկանում լրջացնել հարաբերություններ, այսօր դուք կկարողանանք ապացուցել, որ արդեն ժամանակն է: