«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից տեղեկացել է, որ այս շաբաթվա մեջ հայտնի կլինի, թե երբ են սկսվելու հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի թանկացման մասին հանրային քննարկումները.
«Արդեն հայտնի է և այս երկու օրը կհրապարակվի նաև հանձնաժողովի կազմը»:
Նշենք, որ հանձնաժողովում նախատեսված է ընդգրկել ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, ակտիվիստների և այլոց: Ի դեպ, քննարկումներին պետք է որոշվի սոցիալապես անապահով խմբերի հարցն ու նրանց արտոնություններ շնորհելը: Բանն այն է, որ արդեն որոշում կա կայացված՝ հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից բարձրացնելու վերաբերյալ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: