ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը չորեքշաբթի այցով ժամանել է Հնդկաստան:

«Նյու Դելիում Նիկոլայ Պատրուշեւը մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը»,-հայտնել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։


Պատրուշեւի նախորդ այցը Հնդկաստան տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերին, երբ Նյու Դելիում անվտանգության խորհուրդների քարտուղարների բազմակողմ խորհրդակցություններ էին անցկացվում աֆղանական խնդիրների շուրջ։