Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դարձավ ազգային թիմում 100-ից շատ գոլ խփած երրորդ ֆուտբոլիստը պատմության մեջ։
Կյուրասաոյի թիմի դեմ ընկերական խաղում (7:0) Մեսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա 102 գոլ է խփել Արգենտինայի թիմում։
Ռեկորդակիրը Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 122 գոլ։ Կարիերան ավարտած իրանցի Ալի Դաեին ազգային թիմում խփել է 109 գոլ։