«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի կալանավորված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հաշիվների եւ գույքի վրա կալանք չի դրվի։ Երեկ դատարանը մերժել է նման որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը կալանավորվել է մարտի 12 ին երկու ամսվա ժամկետով՝ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով։


Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկ»-ի տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:

Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ կարծում է, որ քավոր կամ սանիկ լինելու համար չեն կարող իրեն դատապարտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում