Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալու հնարավորություն, Ադրբեջանը ստացել է:
Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է: