«Հայ ժողովուրդը նշում է 20 տարվա մեջ իր առաջին հաղթանակը, հայ ժողովուրդը հաղթանակել է և մենք բոլորս գիտենք, որ մենք հաղթանակի մեջ ենք: Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին, մասնավորոպես Սերժ Սարգսյանին, այն ավանդի համար, որ նա ունեցել է Արցախյան ազատամարտում և դա ոչ ոք չի կարող ուրանալ: Նա կմնա պատմության գրքերում: Բայց հենց ինքն է, որ պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է»,-այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննսիայնը հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ:

Վերջինս նշեց, որ հարգում է նաև էքզիթ-փոլի արդյունքները: «Պարզապես ասում եմ, որ նախագահի թեկնածուն լինի գեներալ, քաղաքապետ, մարզպետ, թե գյուղապետ, բայց, ով խեղում է Հայաստանի քաղաքացու ձայնը, պատասխան է տալու դրա համար: Հայ ժողովուրդ այսօր մեր նորագույն պատմության մեջ որոշեց ունենալ իշխանություն: 5 տարի հետո ես վերընտրություն չեմ հետապնդելու որքան էլ, որ ընտանիքս կամ գործընկերներս դժգոհեն, ես իշխանությունը փոխանցելու եմ երիտասարդ սերնդին: Ինձ պետք է միայն 5 տարի ծառայել, որ մենք ունենանք վերադարձի հայրենիք»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց,որ իր ելույթն ամենևին էլ նախընտրական ճառ չէր, այլ հետընտրական: