ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ՝ նրանց մեղադրելով «զգալի կոռուպցիայի» մեջ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների եւ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնեական դիրքը՝ խաթարելով օրենքի գերակայությունը եւ հանրային վստահությունը Վրաստանի իրավական համակարգի նկատմամբ»,-ասել է Բլինքենը։
Վիզային պատժամիջոցներ են սահմանվում Միխայիլ Չինչալաձեի, Լեւան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի եւ Վալերիան Ցերցվաձեի դեմ:
Արդարադատության բարձրագույն խորհուրդը Վրաստանում դատական իշխանության գլխավոր ղեկավար մարմինն է եւ հանդես է գալիս որպես նրա անկախության երաշխավոր: