Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 61 խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 62/23 հասցեում գործող «Ապավեն» մաքսատուն, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 60-ամյա Հասան Տուրկերինն է:
Դատաբժշկի նախնական եզարակցության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: