Պետք է ձերբակալված ադրբեջանցուն կամ դատել, կամ փոխանակել մեր գերեվարված տղաների հետ: Այս մասին  հետ զրույցում ասաց արդեն 2 տարուց ավելի գերության մեջ գտնվող գերու՝ Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը:

«Բազմիցս մենք գերի ենք վերցրել ու առանց փոխանակման հետ ենք վերադարձել, ես էլ չեմ հասկսանում՝ ինչպես է դա լինում, ինքս բազմիցս այդ հարցը տվել եմ, բայց ապարդյուն: Պետք է պահել այդ ադրբեջանցուն, գործ հարուցեն, հետո փոխանակեն մեր գերիների հետ»,- ասաց նա՝ նշելով, որ նորմալ չէ առանց փոխանակման հանձնել գերի ընկած ադրբեջանցիներին:


Նրա խոսքով՝ պատկան մարմիններն ասում են, որ բանակցություններ են վարում, ամեն ինչ անում են, որ հետ վերադարձնեն գերիներին, սակայն ոչ մի արդյունք չկա. «Նույն հեքիաթը ամեն անգամ մեզ պատմում են»:

Արկադի Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունները ցանկանում են վերադարձնել գերիներին, սակայն չեն կարողանում:

Նշենք, որՀայկազ Հովհաննիսյանը գերեվարվել էր Խծաբերդի հայտնի դեպքերի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից, իր ծառայակցի հետ՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով:

Ինչ վերաբերում է նրան հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությանը, վարչապետն ասաց. ««Ամենեւին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետեւ գիտեք, որ միջազգայնորեն մեր ստանձնած պարտավորություններով, եթե նման վիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձեւերով չենք կարող նրան վերադարձնել:

Ադրբեջանցի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից. փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան. Փաշինյան