«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Նիդեռլանդների հավաքականը գլխավորող Ռոնալդ Կումանը մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, որի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։

«Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Երբ նա հեռացավ, շատ ծանր էր։ Որ թիմում էլ նա հանդես գա, կուժեղացնի այդ թիմին։ Շատ վատ օր էր «Բարսելոնայից» նրա հեռանալու օրը։


«Բարսելոնան» Մեսիի տունն է, նա այնտեղ պետք է լինի։ Ցավալի է նրան տեսնել այլ ակումբի խաղաշապիկով։ «Բարսելոնան» շատ խնդիրներ ունի, բայց պետք է գտնի հնարավորություն նրան վերադարձնելու համար»,- Կումանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Կումանը գլխավորում էր կատալոնական թիմը, երբ 2021-ի ամռանը Մեսին տեղափոխվեց Փարիզ։