«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Կարապետյան, Ռուստամյան, Պարսեղովի, Շիրազի, Հ․Մելքումովի փողոցների, Հալաբյան 41-66 համարների՝ իրենց կոտորակներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: