Վերջին ժամանակներս Մայլի Սայրուսի անունը չի հեռանում պարբերականների առաջին տողերից նրա նոր ցնցող իմիջի պատճառով: Ինչպես նախկինում նշել է lady.mail.ru-ն երգչուհին թողարկել է Wrecking Ball երգի տեսահոլովակը, որտեղ հանդես է գալիս ամբողջությամբ մերկ:
Զարմանալի է, սակայն Մայլիի և ռեժիսոր Թերի Ռիչարդսոնի ջանքերը հակառակն արդյունքն են ունեցել: Երգչուհու արցունքները և տեսահոլավակի դրամատիկական բնույթը ոչ մեկին չի գրավել, այլ դրան հակառակ համացանցում հայտնվել են զվարճալի նկարաշարքեր: Համացանցի օգտատերերը որոշել են իրենց կերպով իմաստավորել Մայլիի մերկ կերպարը և առաջարկել են նրան նստեցնել տարբեր կառույցների, այդ թվում Էյֆելյան աշտարակի, Ազատության արձանի կամ ընձուղտի վրա:
Անձամբ Մայլին համոզված է, որ ավելի լավ է քեզ վրա ինչ-որ կերպ ուշադրության գրավելը, քան ընդհանրապես ուշադրությունից դուրս մնալը: Չնայած որ տեսահոլովակը ծաղրում են անգամ երգչուհու երկրպագուները, սակայն այն You Tube-ում հավաքել է արդեն ռեկորդային դիտումներ: