«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել։ Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, եւ սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։ Պատգամավորը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն երեկ չպատասխանեց մեր զանգերին։

Տեղեկացրել էինք, որ Բաբայանը պատրաստվում է ապրիլի վերջին վրանային հավաք սկսել Վերածննդի հրապարակում եւ ակտիվ հանդիպումների շարք է սկսել Արցախում։ Սակայն հիշյալ հավաքին՝ 4 հարյուր տեղանոց սրահում անգամ 100 մարդ չի եղել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում