«Ինչպես երեկ Միացյալ Նահանգների կողմից նշվեց, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետև դա խաթարում է գործընթացին: Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջև տեղի ունենան բանակցություններ. խաղաղության գործընթացին պատրաստ ենք աջակցել»,- պատասխանելով Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրման վերաբերյալ հարցին, Ծիծեռնակաբերդում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Պատասխանելով հակառակորդի կողմից պարբերաբար տեղի ունեցող սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին, դեսպանն ասաց. «Ցանկացած բռնի կամ սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը և մենք փորձում ենք ջանքեր գործադրել այդ գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»: