ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մատենադարան։
«Դեսպան Քվինը Մատենադարանում է՝ Հայաստանի հնագույն ձեռագիր մատյանների թանգարան-ինստիտուտում։
Դեսպանի համար հավասարապես տպավորիչ էին թե՛ այստեղ պահվող հնագույն ու եզակի ձեռագիր մատյանների անկրկնելի հավաքածուն, թե՛ հմուտ ու նվիրված գիտաշխատողների ու վերականգնող մասնագետների աշխատանքը, որի շնորհիվ պահպանվում ու աշխարհին է հրամցվում հայ ժողովրդի գիտական ու գրական ժառանգությունը», - հայտնում են դեսպանությունից։