ԼՂ-ում այս պահին էթնիկ զտման վտանգը շատ առարկայական է դարձել: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«2020 թվականին պատերազմից հետո ՌԴ խաղաղապահները ԼՂ բնակչությանը, ովքեր որ գտնվում էին ՀՀ_ում, երաշխիքներ են տվել, որ անվտանգություն են ապահովելու, եւ ԼՂ բնակիչները, ժողովուրդը վերադարձել է այնտեղ նաեւ այդ երաշխիքները լսելով, բայց գետնի վրա այդ երաշխիքներն այս պահին չեն աշխատում եւ ավելին, այս պահին էթնիկ զտման վտանգը շատ առարկայական է դարձել:


Հարցին, թե արդյոք 2020 թվականի անվտանգային միջավայրի վերափոխում է տեղի ունեցել, Գրիգորյանն ասաց, որ միանշանակ այդպես է. «Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթղթից մեր հանրության մեծ մասը գոհ չէր, այն իրավիճակը արձանագրող փաստաթուղթ էր եւ այն երաշխիքներ էր արձանագրում, նույն Լաչչինի միջանցքը, նույն արձանագրումը ԼՂ-ի, նույն շփման գծի արձանագրումը, դրանք բոլորը անվտանգության ճարտարապետներ եւ երաշխիքներ են հանդիսացել, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա այնտեղ, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ այդ համակարգը կամ ճարտարապետությունն ամբողջովին փլուզվում է»,- ասաց նա:

Անդրադառնալով քննադատութանը, որ ստեղծված իրավիճակի մեղավորներից է նաեւ ներկայիս իշխանությունը, քանի որ Արեւմուտքի հետ է նաեւ այս հարցով հանդիպումներ, քննարկումներ անցկացրել, ԱԽ քարտուղարն ասաց, որ քննադատողները այս դեպքում ՌԴ-ին վերաբերում են որպես ոչ լուրջ պետության:

«Եթե որեւէ պետություն իր ռազմավարական շահերը ստորադասելու է որեւէ երկրում գտնվող անձով կամ անձինքով, ապա դա ինձ համար պետություն չէ: ԼՂ-ում միակ ուժը, որ ներկայացված է, ՌԴ-ն, այնտեղի եւ իշխանությունը եւ բնակչությունը պրոռուսական, է: Այդ դեպքում ինչի՞ են նրանց պատժում, ԼՂ-ում հակառուսկանություն չկար գոնե մինչեւ այս վերջերս: Մենք 2018 թվականից հետո արտաքին քաղաքականության որեւէ փոփոխություն չենք կատարել, բայց դրա արդյունքում ստացել է 2020 թվականի պատերազմը: ՌԴ-ն իր ռազմավարական շահերն է հետապնդում, կարեւոր չէ, թե ինչ իշխանություն կա»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ իր համար անհասկանալի է ՌԴ քաղաքականության տրամաբանությունը, եւ ԼՂ-ին այսպիսի իրավիճակում դնելը: