Թուրքական TUSAŞ պետական աերոտիեզերական ընկերության ինժեներները առաջին թռիչքին են պատրաստում փոքր ռադիոլոկացիոն տեսանելիությամբ նոր անօդաչու՝ ANKA-3, տեղեկացրել է Anadolu-ն։
Անօդաչուն աչքի է ընկնում մի շարք առավելություններով՝ բարձր արագությամբ եւ մեծ բեռնատարողությամբ, ունի նաեւ փոքր ռադիոլոկացիոն տեսանելիություն, ինչը հնարավոր է դարձել «թռչող թեւի» կոնստրուկցիայի կիրառման շնորհիվ։
«Քանի որ թռչող սարքը հորիզոնական եւ ուղղահայաց պոչ չունի, տեսանելիությունը բավական ցածր է։ Ընդ որում՝ լրացուցիչ աշխատանքները թույլ են տալիս ավելի իջեցնել անօդաչուի տեսանելիությունը»,- նշել է TUSAŞ-ի անօդաչու թռչող սարքերի մշակման բյուրոյի տնօրեն Բլուլենթ Քորքեմը։
Փորձարկումներից հետո սարքում կտեղադրվեն մարտական մոդուլներ, դրանք կպատրաստվեն իրական պայմաններում կիրառելու համար։ Անօդաչուն կարող է բարձրանալ 13 հազար մետր, իսկ մարտական առաջադրանքները՝ կատարել 12 հազար մետր բարձրության վրա։
«Այն կունենա 0,7 պտույտ արագություն։ Եթե ամեն բան ընթանա նախատեսված պլանով, ապա ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդի սկզբին սարքը պատրաստ կլինի մարտական հերթափոխության»,- ասել է Քորքեմը։