Վարժական հավաքի մասնակիցներին նախօրեին դիրքերից իջեցրել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ: Այս մասին գրում է hraparak.am-ը:
Սակայն չեն տրամադրել ավտոբուսներ, որպեսզի հավաքի մասնակիցները վերադառնան իրենց բնակավայրեր։
Վարժական հավաքի մասնակիցները վրդովվել են այդ անտարբերությունից և փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոմայրուղին։