Քարդաշյան-Ջեններ ընտանիքն աննկատ չի մնացել Meta Gala-յի ընթացքում, որը տեղի է ունեցել նախորդ գիշեր Նյու Յորքում եւ նվիրված էր հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդին։
Քենդալ Ջենները նախընտրել է Marc Jacobs-ի՝ փքված թեւերով, փայլերով ծածկված կոմբինեզոն, որը համադրել է երկարաճիտների հետ:
Նա նշել է, որ Լագերֆելդը մեծ դեր է ունեցել իր կարիերայում: «Ես շատ բանով եմ պարտական նրան այն ամենի համար, ինչ արել է ինձ համար», - կիսվել է նա կարմիր գորգուղու վրա:
Քայլի Ջենները նույնպես աչքի է ընկել, երբ կարմիր գորգուղու վրա հայտնվել է վառ կարմիր զգեստով։ 25-ամյա Քայլին շքեղ տեսք ուներ Ժան Պոլ Գոտիեի ասիմետրիկ զգեստով՝ մինչեւ ազդրը բացվածքով:
Շքեղ հանդերձանքը ներառում էր նաեւ երկգույն թիկնոց՝ նուրբ կապույտ ու վառ կարմիր գույներով:
Ավելի ուշ Քենդալ Ջենները շարունակել է զվարճանալ Zero Bond երեկույթի ընթացքում։ Նա փոխել է իր հանդերձանքը ամբողջովին թափանցիկ սեւ մինի բոդիով, որը քիչ բան էր թողնում երեւակայությանը:
Նշենք, որ նրանց քույրը՝ Քիմ Քարդաշյանը, երեկոյին ներկայացել է 50.000 մարգարիտներով պարուրված զգեստով։