Մերկ քունն օգտակար է մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության համար: Մարդը, ով քնում է առանց շորերի, քնում է մի քանի անգամ ավելի լավ, քանի որ նրա մարմինը տաքացնող ավելորդ միջավայր չկա և այն պահպանում է իր սովորական ջերմաստիճանը:
Բացի վերոնշյալը, մասնագետների կողմից բացահայտվել է նաև մերկ քնելու ևս մեկ առավելություն. այն օգնում է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարին: Դա պայմանավորված է մարդու հանգիստ քնով: Նման քունը բերում է սթրեսի կորտիզոլ հորմոնի նվազմանը` դրա հետ մեկտեղ պահպանելով մարմնի էներգիան և սովածության զգացումը: Եթե մարդու քունը խանգարվում է, կորտիզոլի մակարդակը սկսում է աճել և, արթնանալով, մարդը սկսում է սովածություն զգալ, ինչը կարող է հագեցնել միայն կալորիական նախաճաշը: