Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին կարելի է անվանել անհնարին։ El Pais-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Այս պահին ես չեմ տեսնում անհապաղ խաղաղության հասնելու որևէ հնարավորություն, մենք չենք խոսում ապագայի մասին՝ գլոբալ հրադադարի, խաղաղության բանակցությունների մասին»,- ասել է նա։
Միաժամանակ Գուտերեշը նշել է, որ երկխոսություն կա երկու կողմերի հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։ Այս առումով, ըստ նրա, կարևոր ձեռքբերում էր Ուկրաինայից հացահատիկի, իսկ Սև ծովով Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութի արտահանումը։