«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին:
Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս վնասում են ճանապարհները, որն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում:
Պարբերաբար «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա այս ընկերության գործունեությանն ու առկա դժգոհություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում